ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«ՀայՌուսգազարդ»-ի անօրինականությունների և իր աշխատակիցներին ժամկետանց քաղցրավենիք բաժանելու մասին

«ՀայՌուսգազարդ»-ի անօրինականությունների և իր աշխատակիցներին ժամկետանց քաղցրավենիք բաժանելու մասին
03.10.2013 | 17:01

«Ես «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակից եմ և վստահ եմ, որ ոչ մի աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Երկու տարի առաջ էլ գրեթե այս նույն պատկերն ունեինք: Թեև խոստացվեց, որ գազի գնի սակագնի բարձրացում տեղի կունենա, բայց աշխատավարձերն այդպես էլ չբարձրացան: Ավելին, ամեն առիթով ոտնահարվում են աշխատակիցների իրավունքները: Ես ունեմ շատ լուրջ հիմքեր ու փաստեր և համոզված եմ, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը անհիմն կերպով կրճատվեցին 30 տոկոսով: Այսօր էլ մասսայական ձևով «ՀայՌուսգազարդ» ընկերությունը շարունակում է անօրեն, անհիմն կերպով աշխատանքից հեռացնել ընկերության աշխատակիցներին»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադառնալով գազի գնի թանկացմանը, «ՀայՌուսգազարդ»-ի չկատարած խոստումներին և աշխատակիցներին անօրինական կերպով աշխատանքից հեռացնելու խնդրին, մտահոգվեց հասարակական գործիչ Սիլվա ԱԴԱՄՅԱՆԸ: Նա անհիմն որակեց այն պատճառաբանությունը, թե գազի գնի բարձրացումով է պայմանավորված աշխատակիցների աշխատավարձերի բարձացումը:

Թե ովքեր են վերջիններիս իրավունքները ոտնահարողները` տիկին Ադամյանը չնշեց, միայն ասաց, որ հարցի առընչությամբ հայց է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
«Հայաստանում պարտվելու դեպքում ես կդիմեմ Եվրադատարան»,-ասաց նա` ավելացնելով, որ ընկերության ղեկավարությունը, Ամանորի նախաշեմին, աշխատակիցներին ժամկետանց քաղցրավենիք է բաժանել: Ըստ Ադամյանի, այդ և նմանօրինակ քայլերով ընկերությունը թեև փորձում է «բարի համբավ ձեռք բերել», մինչդեռ, իրականում, ամեն անգամ ոտնահարում է աշխատակիցների իրավունքները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ